|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սաուդյան Արաբիայի դատարանը վերջնական դատավճիռ է կայացրել լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ Խաշոգջիի որդին, ով դեռ ապրում է թագավորությունում, հայտարարել է իր հոր սպանության մեջ մեղադրվող հինգ անձանց ներման մասին: Այսպիսով, նա փրկել է նրանց մահապատժից:
Էր Ռիադի քրեական դատարանի վերջնական վճիռները հրապարակվել են երկրի պետական հեռուստատեսությամբ: Դատարանի որոշման համաձայն՝ լրագրող Խաշոգջիի սպանության մեջ մեղավոր ճանաչված հինգ ամբաստանյալները դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: Եւս մեկ մարդ դատապարտվել է 10, երկուսը` 7-ական տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ հայտնի սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջին 2017 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում եւ աշխատում էր Washington Post թերթում: Նա սպանվել էր 2018-ի հոկտեմբերին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում: Սկզբնապես Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքում էին հյուպատոսարանում նրա անհետացումը, բայց տեսագրության եւ աուդիո ձայնագրությունների հայտնվելուց որոշ ժամանակ անց նրանք ստիպված էին խոստովանել, որ Խաշոգջին սպանվել է հյուպատոսական պաշտոնյաների հետ վեճի հետեւանքով: Թուրքիայի ոստիկանությանը այդպես էլ չի հաջողվել գտնել նրա դին: