|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել եւ կանխվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որում ներգրավված է եղել նաեւ ՀՀ ոստիկանության մարզային վարչության աշխատակից:
ԱԱԾ-ից հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ Ստեփանավանի անտառտնտեսության անտառապետ Ն.Թ-ն, նախնական համաձայնության գալով նույն անտառ տնտեսության տնօրենի հետ, կազմակերպել է ապօրինի ծառահատում, փայտանյութի դուրս բերում եւ վաճառք, որի դիմաց ՀՀ տարբեր քաղաքացիներից 2018թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին պահանջել եւ ստացել է ավելի քան 300 հազար ՀՀ դրամ կաշառք: