Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական դատարանը որոշել է հեռակա կարգով կասեցնել Washington Post-ի սյունակագիր Ջամալ Խաշոգջիի սարսափելի սպանության մեջ մեղադրվող 26 սաուդցիների դատավարությունը և գործը տեղափոխել Սաուդյան Արաբիա: Որոշումն ընդունվել է՝ չնայած իրավապաշտպան կազմակերպությունների նախազգուշացումներին, որ գործը թագավորությանը հանձնելը կհանգեցնի սպանության կոծկմանը:
Դա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ տնտեսական անկում ապրող Թուրքիան փորձում է վերականգնել իր բարդ հարաբերությունները Սաուդյան Արաբիայի եւ տարածաշրջանի մի քանի այլ երկրների հետ։ Լրատվամիջոցները գրել էին, որ Էր Ռիադը պայման է դրել՝ հարաբերությունների բարելավումը կախված է Թուրքիայի կողմից սաուդցիների դեմ գործի դադարեցումից։
Հիշեցնենք, որ Խաշոգջին սպանվել էր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում։ Նրան սպանել էր հատուկ այդ նպատակով Թուրքիա եկած սաուդցիների խումբը։ Ենթադրաբար, սպանությունից հետո նրա մարմինը մասնատվել ու այրվել էր։ Մնացորդներն այդպես էլ չգտնվեցին։ Թուրքիան Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանին մեղադրեց սպանությանը մասնակցության մեջ։
2020 թ.-ից Սաուդյան Արաբիան մի շարք տնտեսական սահմանափակումներ է մտցրել Թուրքիայի դեմ: