կարևոր
310 դիտում, 14 րոպե առաջ - 2026-11-15 14:31
Քաղաքական

Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը

Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը

Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը։ Այս մասին հայտնում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։
 

«2026 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը։

Նախորդ դատական նիստի ընթացքում հետազոտվել է մեղադրանքի կողմի ներկայացրած առաջին ապացույցը՝ Ազգային ժողովի նիստի սղագրությունը»,-նշված է շարռման տարածած հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ հավելել են, որ մեղադրանքի կողմը գտնում է, որ նշված սղագրությունը պարունակում է պետական գաղտնիք, մինչդեռ պաշտպանության կողմի պնդմամբ՝ գործում բացակայում են այն հիմնավորող ապացույցները։

«Առաջիկա դատական նիստում մեղադրանքի կողմը պետք է հստակ մատնանշի, թե սղագրության կոնկրետ որ հատվածներն են պետական գաղտնիք պարունակում, ինչպես նաև ներկայացնի դրանց՝ օրենքով սահմանված կարգով պետական գաղտնիքի շարքին դասված և համապատասխան ընթացակարգերով գաղտնագրված լինելու իրավական ու փաստական հիմքերը։

Հավելենք, որ Անդրանիկ Թևանյանը գտնվում է բանտային կալանքի տակ մոտ 6 ամիս, իսկ Արեգնազ Մանուկյանը, 3 ամիս գտնվելով բանտային կալանքի տակ, այժմ գտնվում է 3-ամսյա տնային կալանքի տակ՝ հաղորդակցության ամենախիստ սահմանափակումներով»,-նշել են հայտարարության մեջ։