Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին չորս տարիների ընթացքում մեր հայրենիքն ու ազգը կանգնած են Փաշինեանի վարչախմբի կողմից ինքնաոչնչացման անվերջանալի այնպիսի ուղեգծի դիմաց, որի քաղաքականութիւնն ու մօտեցումները համակարգուած կերպով նուազեցրել եւ նսեմացրել են այն ամէնը, ինչ մեր ողջ ազգի առանցքն ու հիմքն են կազմում։
Մեր բանակից եւ եկեղեցուց, մեր կրթական եւ դատական համակարգերից, մեր ժողովրդի արժանապատուութիւնից եւ վճռականութիւնից, մեր հողերից եւ մեր դատից. Նիւթական և բարոյական գրեթէ բոլորը արժէքների յանձնուել են եւ շարունակում են յանձնուել:
Փտախտն օրինականացուել է, ազգային արժէքները մեր դպրոցներում փոխարինուել են մեր թշնամիների հայեացքներով, մէկ անձ եւ մէկ կուսակցութիւն լիակատար տիրապետում են պետական բոլոր ճիւղերի վրայ, խախտուել են սահմանադրութեան հիմնական սկզբունքները, Արցախը յանձնուել է, հարիւրաւոր հրապարակներ և կիլոմետրներ անցնող հայկական ինքնիշխան տարածքներ շարունակում են բռնագրաւուած մնալ մեր թշնամու կողմից, մինչդեռ լրացուցիչ հողեր եւ մեր կենսական պաշտպանական դիրքեր միակողմանիօրէն յանձնուել և յանձնւում են։ Հայոց ցեղասպանութեան արդարադատութեան հետապնդումը ոտնահարուել է, եւ մեր թշնամիները, առանց Փաշինեանի ռեժիմի որևէ առարկութեան, բացայայտ յայտարարում են, որ իրենք են թելադրում մեր սահմանների զատման գործընթացը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի գլխաւորած «Տաւուշը Յանուն Հայրենիքի» շարժումը, որը ծնուել է ի պատասխան վարչախմբի կողմից Տաւուշի ինքնիշխան հայկական հողերի միակողմանի յանձնման, այդ ժամանակուանից տարածուել է ողջ Հայաստանում՝ որպէս ճշմարտութեան եւ արդարութեան շարժում եւ շարժում ընդդէմ ռեժիմի, որը մէզ դրել է ազգային ինքնաոչնչացման այս ճանապարհին։
Ի պատասխան շարժման, Փաշինեանի ռեժիմը միայն աւելացրել է իր զսպողական և ճնշող միջոցները։ Ֆիզիկական յարձակումներ եւ ճնշումներ քաղաքական հակառակորդների վրայ, բիրտ ուժի կիրառում ցուցարարների նկատմամբ, պետական բոլոր միջոցների շահագործում՝ բողոքի միջոցառումներին հակազդելու համար եւ յարձակումները Հայ առաքելական եկեղեցու վրայ. դարձել է ռեժիմի ամենօրեայ ռեպրեսիւ մարտավարութիւն, որն իր հերթին հիմք է դառնում յետագայ բռնութիւնների սաստկացման եւ հնարաւոր անկարգութիւնների համար:
ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ Կենտրոնական կոմիտէն խստօրէն դատապարտում է Փաշինեանի վարչակարգի հակաժողովրդավարական, հակասահմանադրական եւ փաստօրէն հակահայկական եւ հակաեկեղեցական քաղաքականութիւնը. եւ վերահաստատում է իր ամբողջական ու միանշանակ զօրակցութիւնը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանին եւ «Տաւուշը Յանուն Հայրենիքի» շարժմանը։
Ողջունելով մեր հայրենիքի եւ ազգի շուրջ ստեղծած միասնութիւնը, յարգելով այն արժէքները, որոնք ընկած են այս շարժման հիմքում, կոչ ենք անում Արեւմտեան Ամերիկայի ողջ հայութեան, հայ ազգի համար այս բախտորոշ պահին կանգնել այս միասնական շարժման կողքին:
ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ Կենտրոնական Կոմիտէ
Յունիս 3, 2024