Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արևելյան մի ասացվածք կա՝ ինչքան ասում ես «հալվա», մեկ է՝ բերանիդ մեջ չի քաղցրանում, չես կարող ասել՝ «ես ուզում եմ խաղաղություն» և լինի խաղաղություն, խաղաղության հասնելու համար պետք է լինես ուժեղ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը «Այլընտրանքային նախագծեր» խմբի նախաձեռնած՝ «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին։
Հիշեցրեց նաև հին հռոմեացիների ասածը՝ եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստ լինես պատերազմի։
«Պատրաստ լինել պատերազմի՝ չի նշանակում պատերազմ սկսել։ Պատրաստ լինել պատերազմի՝ նշանակում է կանխել պատերազմը և թույլ չտալ, որ քո հակառակորդը քո դեմ պատերազմ սկսի»,-ասաց նա։
Ցավոք սրտի, նշեց Արթուր Խաչատրյանը, այս հարցում իշխանությունները կարողացան իրենց անկրկնելի դեմագոգիայով և մանիպուլյացիայով հասարակությանը շեղել։
«Որովհետև մենք ասում էինք՝ պետք է լինես ուժեղ, որպեսզի լինի արժանապատիվ խաղաղություն, իրենք ասում էին՝ եթե հանկարծ ուժեղանալու մասին սկսես խոսել, դու պատերազմ կսադրես։ Եվ եթե հիշենք ԺՊ-ի և իր շրջանակի խոսքերը, ասում էին՝ պատերազմ սկսվեց այն ժամանակ, երբ մեր բանակը սկսեցինք զինել։ Ինձ համար սա պարադոքս է, բայց մարդիկ կարողացան իրենց կեղծ թեզը առաջ տանել և բնակչության ինչ-որ մի մասին համոզել»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․