Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սևանա լճի մակարդակը հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով։ Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից։
Արդյունքում Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.76 մ (11.07.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 20.012 մլն մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հուլիսի 11-ը ներառյալ՝ 107.007 մլն մ³:
Արփա-Սևան ջրատարով հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է է 2.255 մլն մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հուլիսի 11-ը ներառյալ՝ 128.011 մլն մ³: