|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Սևանա լճի մակարդակը հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.75 մ (18.07.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 23 սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.175 մլն մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հուլիսի 18-ը ներառյալ՝ 119.182 մլն մ³:
Արփա-Սևան ջրատարով հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.675 մլն մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հուլիսի 18-ը ներառյալ՝ 129.686 մլն մ³: