կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-22 19:11
Հասարակություն

Սեւանա լճի մակարդակը սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով

Սեւանա լճի մակարդակը սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 13-19-ը (2021թ.):

«Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.57 մ (19.09.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 5 սմ-ով։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 11.241 մլն մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից սեպտեմբերի 19-ը ներառյալ՝ 224.508 մլն մ³:

Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.960 մլն մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 19-ը ներառյալ՝ 138.297 մլն մ³»: