կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-13 00:03
Հասարակություն

Հուլիսի 13-ի եղանակի կանխատեսում

Հուլիսի 13-ի եղանակի կանխատեսում

Հուլիսի 13-17-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում` հուլիսի 13-ին՝ հիմնականում կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-16-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երեւանում հուլիսի 13-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Գիշերը կդիտվի +21, ցերեկը՝ +35, երեկոյան՝ + 32 աստիճան տաքություն։