Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդյո՞ք «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, Մեղրիի Ագարակ խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի վերաբերյալ, ինչպես ատելության խոսքը հնչում էր համայնքի ղեկավարների վերաբերյալ, որևէ գործողություն ԿԸՀ-ի կողմից կատարվել է այս ընթացքում և արդյո՞ք վերջինս մասնակցել է դրան, թե ոչ՝ ըստ Yerkir.am-ի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին այս հարցը ուղղեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ՍԴ-ում՝ ընտրությունների արդյունքը վիճարկելու նիստի ժամանակ։
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ երեկ առավոտյան ԿԸՀ-ն ունեցել է նիստ։
«Ներկայացված է եղել 2 միջնորդություն՝ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության և կալանավորման թույլտվության հետ կապված։ Ծանուցումն իրականացվել էր մինչ այդ, նիստը կայացել է, նիստին վերջինս չի ներկայացել։ Երկու որոշումներում էլ տրվել է համաձայնություն»,-ասաց Տիգրան Մուկուչյանը։
Մխիթար Զաքարյանի պաշտպանները համարում են, որ ԿԸՀ-ն նրա իրավունքների կոպիտ խախտմամբ և ակնհայտ ապօրինի կերպով է նիստն անցկացրել և բավարարել դատախազության միջնորդությունը Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու հարցով։
Մխիթար Զաքարյանը Սյունիքից Երևան գալիս է եղել գիշերով և շրջանցիկ ճանապարհով, որն էլ պատճառ է դարձել, որ վնասվի ավտոմեքենայի անվադողը, նրանք «Շտապ» հղումով դիմել են ԿԸՀ-ին՝ որոշ ժամանակով նիստը հետաձգելու խնդրանքով, որպեսզի Զաքարյանն անձամբ մասնակցի և պաշտպանի իր իրավունքները, սակայն ԿԸՀ-ն նիստը գումարել է առանց նրա։
Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ Մխիթար Զաքարյանը անձամբ ներկայացել է ոստիկանական բաժանմունք, սակայն, մուտքից դուրս են եկել ոստիկանական 2 միկրոավտոբուսներ, դուրս են թափվել բազմաթիվ դիմակավորված և ինքնաձիգավոր անձինք, անօրինական կարգով և անհամաչափ ուժ ու բռնություն գործադրելով Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել, այդ ընթացքում խոչընդոտելով նաև փաստաբանների գործունեությանը։
Համառ ջանքերից հետո փաստաբաններին ևս ներս են թողել և հետագա գործողությունների ընթացքում պարզվել է, որ 2 օր է ոստիկանության աշխատակիցներն ակնհայտ անօրինական գործողություններով և կեղծիքներով հիմքեր են նախապարաստել Մ․ Զաքարյանին ձերբակալելու համար, «որպեսզի իրականացանեն այս խայտառակ մասկի-շոուն»։
Ոստիկանների անօրինական գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։ Ձերբակալման հիմքն այն ակնհայտ կեղծ տեղեկություններ են, թե իբրև ոստիկանության Մեղրիի բաժնի աշխատակիցները բազմաթիվ այցեր են կատարել Մխիթար Զաքարյանի տուն, սակայն դռները փակ լինելու պատճառով չեն կարողացել քննիչի մոտ ներկայանալու ծանուցագիր հանձնել։ Այնինչ իրականում ոստիկանները տեղեկացված են եղել, որ ընտանիքի անդամը հատուկ տանը սպասում է, որպեսզի հանձնեն ծանուցագիրը։
Մանրամասն՝ տեսանյութում․