Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ Մխիթար Զաքարյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանն ու Արցախն այսօր լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած։ Արցախի անվտանգությանը, կարգավիճակին ու արցախահայության իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները բոլորիս են հայտնի։ Միաժամանակ, վտանգված է նաև Հայաստանի անվտանգությունը․ թշնամու զինված ուժերը շարունակում են մնալ մեր սուվերեն տարածքում։ Խնդիրները բազմաթիվ են՝ ուժի ուղղակի սպառնալիքից մինչև հումանիտար հարցերի քաղաքականացում։ Սրանք բոլորը հրատապ լուծման կարիք ունեն, բայց դրանք արդյունավետ ու վերջնականապես լուծելու համար մեզնից յուրաքանչյուրը պիտի իր տեղում լինի։
Ես՝ որպես ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, որոշում եմ կայացրել դադարեցնել պատգամավորական գործունեությունս՝ հայրենիքիս առավել արդյունավետ ծառայելու վճռականությամբ։ Միաժամանակ, ուզում եմ հայտնել, որ շարունակելու եմ քաղաքական գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում՝ անելով հնարավորություններիս սահմաններում առավելագույնը՝ ի նպաստ մեր առաջ ծառացած խնդիրների լուծման։
Հաջողություն եմ մաղթում խորհրդարանում իրենց առաքելությունն իրականացնող բոլոր գործընկերներիս։ Ինչպես արդեն նշեցի՝ իրական արդյունք ունենալու համար մեզնից յուրաքանչյուրը պիտի իր դիրքում լինի և անի այն, ինչ ամենից արդյունավետ է կարողանում անել։