կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-13 17:24
Հասարակություն

«Ոտքերս կորցրի ականի վրա, օգնության հասավ Մխիթար Զաքարյանը»․ Արցախյան պատերազմի մասնակից

«Ոտքերս կորցրի ականի վրա, օգնության հասավ Մխիթար Զաքարյանը»․ Արցախյան պատերազմի մասնակից

Արցախյան պատերազմի մասնակից, առաջին խմբի զինհաշմանդամ Արշակ Հովհաննիսյանը Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի մարտական ընկերն է։ Միասին կռվել են առաջին արցախյան պատերազմում։ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ցնցված է՝ կալանավորում են իսկական ազնվականներին։ Ասում է՝ Զաքարյանն «ընտիր զինվորական է, անկոտրում մարդ, իսկական մարտիկ, հայրենիքի պաշտպան»։ Միասին կենաց-մահու կռիվ են տվել Կուբաթլիի, Զանգելանի, Հադրութի շրջաններում։ Պատերազմի թեժ օրերին Ջաբրայիլից Հորադիզ ոտքով են անցել՝ ամեն օր մի նոր պատմության մեջ հայտվելով։

Շշետում է՝ Մխիթար Զաքարյանին կյանքով է պարտական, փրկել է իրեն։ «Ոտքերս կորցրեցի ականի վրա պայթելու հետեւանքով։ Ինձ օգնության հասնողներից առաջինը Մխիթար Զաքարյանն էր։ Հիշում եմ՝ հրամանատարության խնդիր կար, Զաքարյանը հրամանատարը չէր, բայց իրեն պահում էր որպես հրամանատար։ Հրաշալի ընկեր է, շատ լավ մարտիկ։ Զորամասում քիչ ենք եղել, հիմնականում սահմանին էինք, հիմա էլ եթե պետք լինի, նրա հետ պատրաստ եմ գնալ։ Շատ լավ անձնավորություն է, ընկերությանը հասնող, մարտադաշտի համար ամենակարեւորը՝ չվախեցող»,- ասում է Արշակը։

Ստացվել է այնպես, որ այն անձինք որոնք հանուն հայրենիքի պաշտպանության կռիվ են տվել, այս իշխանության կողմից ենթարկվում են քաղաքական հետապնդման։ Արշակն էլ է այդպես մտածում, Զաքարյանին կալանավորելու որոշումը քաղաքական պատվեր է համարում։ «Ես միայն դա եմ տեսնում, ուրիշ պատճառ չկա։ Հիմա այնպիսի հիմար վիճակ է այս պետության մեջ, որ չես հասկանում, թե ինչ է կատարվում։ Կեղծիքն այնքան մեծ է, որ չես տարբերակում՝ ո՞րն է ճշմարտություն։ Չգիտես՝ ինչին հավատաս, ինչին՝ չէ։ Իսկական ազնվականներին են բռնում, ես դա չեմ հասկանում»,- ասում է նա։

Արշակը հակված է կարծել, որ այս իշխանությունները Զաքարյանից վախենում են, քանի որ Սյունիքում մեծ համբավ ունի․ «Վախենում են, որ Ադրբեջանին ճանապարհ տալիս նա խոչընդոտ կհանդիսանա, նա խանգարում է, պիտի հեռացնեն»։

Լիանա Սարգսյան