|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անհրաժեշտ է Մոսկվայում թալիբների ներկայացուցիչների հետ բանակցություններ վարել:
Պեսկովն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է «Թալիբան» շարժման պատվիրակության՝ Ռուսաստան այցի մասին, այդ կապերն անհրաժեշտ են` Աֆղանստանում տիրող լարված իրավիճակի ֆոնին:
«Կապերն անհրաժեշտ են այն ֆոնին, թե որքան լարված է զարգանում իրավիճակը Աֆղանստանում, ինչպես է զարգանում իրավիճակը Աֆղանստանի և Տաջիկստանի սահմանին: Այս բանակցություններն անհրաժեշտ են»,- հավելել է նա:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Զամիր Քաբուլովը բանակցություններ կվարի Մոսկվայում «Թալիբան»-ի պատվիրակության հետ:
ԱՄՆ-ը և «Թալիբան»-ը խաղաղության պայմանագիր ստորագրեցին Դոհայում 2020 թվականի փետրվարի 29-ին, և Վաշինգտոնը խոստացավ մինչ մայիսի 1-ը օտարերկրյա զորքերը դուրս բերել Աֆղանստանից:
Թալիբներն իրենց հերթին խոստացել են կանխել «Ալ Քաիդա»-ի և ապստամբ այլ կազմակերպությունների գործունեությունը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ինչպես նաև շարունակել մասնակցել խաղաղ բանակցություններին: