Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 2-ից 4-ը Եկատերինբուրգում անցկացվեց «Խենթ օրեր» երաժշտական միջազգային ամենամյա փառատոնը: Այս տարի այն կրում էր «Ոչ պատահական հանդիպումներ» խորագիրը:
Փառատոնի շրջանակներում կազմակերպվել էին 100-ից ավելի համերգներ, որոնց ներկա գտնվեցին տասնյակ հազարավոր ունկնդիրներ:
Մասնակից երկրներն էին Ռուսաստանը, Հայաստանը, Ֆրանսիան և Ճապոնիան: Հայաստանից մասնակցում էին Արամ Խաչատրյանի անվ. տրոյի երաժիշտներ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր, դաշնակահար Արմինե Գրիգորյանը և միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Կարեն Շահգալդյանը:
Երաժիշտները հանդես եկան զանազան ծրագրերով՝ համագործակցելով անվանի երաժիշտ կատարողների հետ, որոնց թվում՝ ֆրանսիացի կլարնետահար Ռաֆայել Սևերը, ՌԴ-ի վաստակավոր արտիստ, թավջութակահար Բորիս Անդրիանովը և այլոք:
Ելույթները արժանացան բարձր գնահատանքի և ջերմ ընդունելության և լայնորեն լուսաբանվեցին ռուսական մամուլում:
Փառատոնի կազմակերպիչներն ՌԴ մշակույթի նախարարությունը, Սվերդլովսկի ֆիլհարմոնիան, որի հետ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ձեռք բերեց հետագա համագործակցության պայմանավորվածություններ: