|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտում չի գտնվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Նրա գտնվելու վայրի մասին որեւէ հստակ տեղեկություն չի տրամադրվում։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ԱԱԾ քննչական դեպարտամենտից տեղեկացրել են, որ նա պետք է ներկայացվի դեպարտամենտ, սակայն, թե երբ` անհայտ է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Քաջարանի քաղաքապետի բնակարանում եւ ավտոմեքենայում, այնուհետեւ նա բերման է ենթարկվել։ Խուզարկություններ են իրականացվել նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որից հետո ձերբակալվել է մեկ անձ։
Տես նաև՝ Խուզարկում են Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի բնակարանը:
Տես նաև՝ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաջարանի համայնքապետին ԱԱԾ-ն տարավ: