կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-08 11:31
Աշխարհ

Իսրայելի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Լուկաշենկոյի հայտարարությունները Հոլոքոստի մասին

Իսրայելի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Լուկաշենկոյի հայտարարությունները Հոլոքոստի մասին

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի արձագանքել է Ալեքսանդր Լուկաշենկոյի շաբաթօրյա հայտարարություններին հրեաների և Հոլոքոստի վերաբերյալ և դրանք անընդունելի համարել: Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին՝ Բելառուսի Անկախության օրը, Լուկաշենկոն համեմատել էր նացիստների հանցագործությունները բելառուսների դեմ Հոլոքոստի հետ՝ ասելով, որ հրեաները կարողացան ամբողջ աշխարհի կողմից հարգանք ստանալ այս թեմայի համար, բայց բելառուսները չպաշտպանեցին իրենց կարևորությունը, և դա պետք է փոխվի «բելառուս ժողովրդի հոլոքոստի» հետաքննությունից հետո:

«Հրեաները կարողացան ապացուցել դա, և ամբողջ աշխարհն այսօր խոնարհվում է նրանց առջև, նույնիսկ վախենում են մատով ցույց տալ նրանց: Իսկ մենք այնքան հանդուրժող ենք, այնքան բարի, որ չէինք ուզում որևէ մեկին վիրավորել...»,- ասել է Լուկաշենկան:

Այս հայտարարությունը տարածվեց սոցիալական ցանցերում, իսկ երեքշաբթի դրան ուշադրություն էին հրավիրել իսրայելական խոշոր լրատվամիջոցները, ապա հաջորդեց իշխանությունների արձագանքը: Ըստ Ynet.co.il պորտալի և այլ լրատվամիջոցների՝ Իսրայելի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, որ Լուկաշենկոյի նման խոսքերն «անընդունելի են» և հակասեմական են: Այս կապակցությամբ Իսրայելի ԱԳՆ Եվրասիայի և Արևմտյան Բալկանների վարչության պետի տեղակալ Գարի Կորենը զրույցի է կանչել Իսրայելում Բելառուսի դեսպանության ժամանակավոր ղեկավարին: