|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Արցախյան երկրորդ պատերազմից հետո ավելի են ուժեղացել պրոթուրքական տրամադրությունները։ Եթե մինչ այդ Անկարայի և Բաքվի հարաբերություններում զարգացվում էր «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարը, ապա հետպատերազմյան շրջանում փորձ է արվում ստուգել, թե ինչպիսի ընդունելություն կգտնի «մեկ ազգ, մեկ պետություն» ունենալու հեռանկարը։
Չնայած այդ ամենին, որքան էլ այսօր Ադրբեջանում հրապուրված են «մեծ եղբոր» օգնությամբ և հովանավորությամբ «հաղթանակը» ամրապնդելու և զարգացնելու հեռանկարով, այնուամենայնիվ, բռնապետերը հազիվ թե համաձայնեն կիսել իշխանությունը։ Նման տրամադրությունները, իհարկե, օգնում են կոնսոլիդացնել հասարակությունը և ձևավորել գոյություն չունեցող ազգային ինքնություն, բայց նպատակը բնավ միաձուլումը չէ, առնվազն Ադրբեջանի այսօրվա իշխանության համար։
Մինչդեռ թուրքական կողմը բավականին հեռահար և արդյունավետ քաղաքականություն է իրականացնում պրոթուրքական տրամադրություններն առավել խորքային և անբեկանելի դարձնելու համար։ Ամեն փոփոխություն սկսվում է երիտասարդ սերնդին անհրաժեշտ գաղափարներով և արժեքներով դաստիարակելու ճանապարհով»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։