|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի China Open մրցաշարի երրորդ շրջանում աշխարհի 47-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը պարտություն կրեց 3:6, 1:6 հաշվով։
Նա մրցում էր աշխարհի 115-րդ ռակետ, ուկրաինացի Յուլյա Ստարոդուբցևայի հետ։
Էլինա Ավանեսյանը երեք սեթում հաղթել էր ամերիկացի Քերոլայն Դոուլհայդին (6:3, 5:7, 6:2) և դուրս էր եկել Չինաստանի բաց առաջնության 3–րդ շրջան։
Տղամարդկանց մրցաշարում (АТР-500) աշխարհի 27-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Նա մրցում էր աշխարհի 31-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ։
Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը կմրցի աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի և աշխարհի 39-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպորի դիմակայության հաղթողի հետ։