|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովը կանչվել է Մոլդովայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հղել այդ երկրի տարածքով ենթադրյալ ռուսական անօդաչու թռչող սարքի անցնելու առնչությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դեսպանը ԱԳՆ-ում հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ չկան փաստեր, որոնք կհաստատեն անօդաչու թռչող սարքի ռուսական պատկանելությունը։