կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-17 14:04
Հասարակություն

«Նիկոլը մկան պես կուչ էր եկել ապաստարանի անկյունում և միայն կրկնում էր` փրկե՛ք, օգնե՛ք». Արամ Գաբրելյանովը պատմել է պատերազմի օրերին Փաշինյանի` Սյունիք կատարած այցի մասին

«Նիկոլը մկան պես կուչ էր եկել ապաստարանի անկյունում և միայն կրկնում էր` փրկե՛ք, օգնե՛ք». Արամ Գաբրելյանովը պատմել է պատերազմի օրերին Փաշինյանի` Սյունիք կատարած այցի մասին

Լրագրող, հրատարակիչ, Lifenews լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, News Media հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրելյանովը նոր գրառում է կատարել իր թելեգրամյան ալիքում՝ բացահայտելով, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը վախից թաքնվել ապաստարանում, երբ պատերազմի օրերին գտնվում էր Սյունիքում: Գաբրելյանովի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Փաշինյանի անձնական անվտանգության ծառայության՝ իմ աղբյուրը պատմություն է պատմել, որի բացահայտումից այդքան վախենում էր Հայաստանի վարչապետը: Սակայն այսօր ես կպատմեմ այդ պատմությունը:

2020 թվականի հոկտեմբերին Փաշինյանը որոշել էր իրեն ցուցադրել որպես գերագույն գլխավոր հրամանատար: Սյունիքի պետական հաստատություններից մեկում մեծ խորհրդակցություն էր կազմակերպել: Սկսել էր պաթոսով ելույթ ունենալ և սովորեցնել, թե ինչպես է պետք կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը: Ամեն ինչ անցնում էր սովորականի պես. շատ անիմաստ հույզեր և պարծենկոտություն, սակայն այդ պահին երկնքում հանկարծակի լսվում է անօդաչուի տճահ ձայնը: Եվ օ՜, սարսափ. Նիկոլին, ինչպես և ժամանակին Միխեիլ Սաակաշվիլիին, պատում են վայրի վախն ու սարսափը: Փաշինյանը բղավում է`որտե՞ղ է նկուղը: Նա նետվում է ռմբապաստարան՝ ճանապարհին մի կողմ հրելով կանանց և տղամարդկանց: Անվտանգության աշխատակիցները հազիվ են հասնում հետևից:

Նիկոլը մկան պես կուչ է գալիս ապաստարանի անկյունում և միայն կրկնում`փրկե՛ք, օգնե՛ք: Թիկնապահները նողկանքով և ամոթով նայում են նրան: 5 րոպե անց անօդաչուի ձայնը կտրվում է, սակայն Նիկոլը բղավում է անվտանգության աշխատակիցների վրա`ավիացիա կանչեք, թող ստուգե՛ն երկինքը: Միայն մեկուկես ժամ անց մահու չափ վախեցած և վախից ջուր դառած Նիկոլին դուրս են բերում նկուղից, նստեցնում մեքենան, ծածկում զրահաբաճկոններով և տանում Երևան»: