կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-19 11:32
Հասարակություն

Մի էրեխեն, որ 5 տանկ խոցի….

Մի էրեխեն, որ 5 տանկ խոցի….

ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Արայիկ Աբրահամյանը Մարտակերտից Թալիշ էր ուղեկցում մի խումբ լրագրողների՝ ճանապարհին ցույց տալով ՊԲ մարտական պատրաստվածությունը: Երբ հեռվում կանգնած զինվորականները պատվի էին առնում նրան տեսնելիս, մրմնջում էր. «Ցավդ տանեմ»:

Արայիկ Աբրահամյանի խոսքով՝ զինվորների ու հրամանատարների ոգին ու տրամադրվածությունը մարտական են, և այս օրերին նրանք ավելի պատրաստված են. բոլորի հետ ինտենսիվ անցկացվում են մարտական պարապմունքներ, արդյունքում՝ զինվորները լավ են տիրապետում զինտեխնիկային:

«Այսօր մեր զինվորները ոչ մի բանով չեն զիջում Արցախյան պատերազմի ազատամարտիկներին: Հոգեպես ու ֆիզիկապես լավ են պատրաստված: Մի էրեխեն որ 5 տանկ խոցի… Ապրիլի սկզբին էլ՝ ադրբեջանցիների լայնածավալ հարձակման ժամանակ, մերոնք խիզախաբար կռվել են մինչև վերջին փամփուշտը, կարևորը՝ ոչ մեկը չի փախել դիրքերից: Կանգնել է նրանց հրամանատարը, կանգնել են նրանք՝ մինչև վերջ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետը՝ հավելելով, որ մեր բանակը, անկասկած, մարտունակ է, եթե մարտունակ չլիներ, հետևանքներն ավելի ծանր կլինեին:

Արայիկ Աբրահամյանի խոսքով՝ զինվորներին ու հրամանատարներին միայն մեկ բան է թուլացնում՝ երբ նայում են ավերված գյուղերին, որոնց բնակիչները տարհանվել են: «Մենք դրանց պետք է պատժենք՝ մեր ապրելով»,- ասաց փոխգնդապետը: