Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ Շիրակի մարզի 3 ուսումնական հաստատությունների հենքի վրա 2015 և 2019 թթ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով այցելել են ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 45, Մարալիկի թիվ 1 և Ցողամարգի միջնակարգ դպրոցներ, որոնցում իրականացվել են նախադպրոցական միկրոծրագրեր: ԾԻԳ-ի ներկայացուցիչները ծանոթացել են կատարված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցել դաստիարակների ու երեխաների հետ: Նախակրթարանները գործում են 5-օրյա աշխատանքային գրաֆիկով:
Դաստիարակները փաստել են, որ դպրոցներն ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու միջոցները ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար, իսկ երեխաներն ակտիվորեն մասնակցում են դասապրոցեսին:
ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարել նաև ՀՀ Վայոց ձորի մարզի երեք ուսումնական հաստատություններ, որոնց հենքի վրա 2018 և 2019 թթ. ընթացքում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ: Գրասենյակի աշխատակիցներն այցելել են Վայոց ձորի մարզի Գլաձորի, Գետափի և Աղնջաձորի միջնակարգ դպրոցներ, որտեղ իրականացվել են նախադպրոցական միկրոծրագրեր:
Նշենք, որ բոլոր նախակրթարանները դրամաշնորհային ծրագրերի շրջանակում կահավորվել են ժամանակակից գույքով ու սարքավորումներով, ինչպես նաև ապահովվել են ուսումնական և ուսուցողական նյութերով ու խաղալիքներով: Նախակրթարաններում դաստիարակի աշխատանքներն իրականացնում են ծրագրի շրջանակում վերապատրաստված դաստիարակները: Հաստատություններում պահպանվում են ՀՀ առողջապահության նախարարության հաստատած սանիտարահիգիենիկ պահանջները: Հավելենք, որ նախակրթարաններն ունեն հարմարեցված պայմաններ, և դրանցում կրթություն են ստանում նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ: