կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-02 19:40
Քաղաքական

Ինչո՞ւ էր որոշվել, որ ոստիկանները պետք է Երեւանից գնան Սյունիքում քվեարկելու. Արամ Վարդեւանյանը փաստեր է բացահայտել

Ինչո՞ւ էր որոշվել, որ ոստիկանները պետք է Երեւանից գնան Սյունիքում քվեարկելու. Արամ Վարդեւանյանը փաստեր է բացահայտել

Շուռնուխում եւ Սյունիքի այլ գյուղերում բազմաթիվ ոստիկաններ էլ են քվեարկել Երեւանից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

«Ինչո՞ւ էր որոշվել, որ լիքը ոստիկան պետք է Երեւանից գնա ու Սյունիքում քվեարկի: Այդ հարցի հասցեատերը ոստիկանությունն է. շատ հետաքրքիր կլինի ոստիկանության պատասխանը լսել»,-ասաց նա:

Վարդեւանյանը նաեւ նշեց, որ 2020 թվականի դեկտեմբերին հայտարարություն էր տարածվել, որ Հայաստանում գտնվում են 90 հազար արցախցիներ.

«Հիմա այդ 90 հազարից քանիսին են թույլ տվել մասնակցել ընտրություններին: Ես գիտեմ, որ շատերին թույլ չեն տվել: Բայց նաեւ ունեմ տեղեկություններ, որ որոշ անձանց թույլ են տվել: Ո՞նց են որոշել ում թույլ տալ, ում թույլ թույլ չտալ: Կարո՞ղ է որոշակի ներքին ճշգրտման մեխանիզմներ են օգտագործել»,-ընդգծեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը: