Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծայրահեղ ամոթ է սուտ ասելը: Այս դահլիճում հնչեց հերթական անգամ մի սուտ, որը կարծում եմ՝ ուղղակի կապ ունի նաև 44-օրյա պետարզմի, բանակի ուժի, բանակի խնդիրների հետ: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Օգտագործվում է արտահայտություն, որ 2008 թվականին բանակը գնդակահարել է մարդկանց, նման տիտանական մասշտաբի սուտ չի կարող լինել: Այստեղ նստած է պարոն Քոչարյանն, ով փաստահավաք խմբի անդամ է եղել, նրանից հետո կարելի է ասել՝ եկավ սասունխաչատրյանական ՀՔԾ, որը երեք տարի արել է ամեն ինչ, ինչ կարելի էր անել, որպեսզի հաճոյանար այս իշխանությանը: Նման բառ այնտեղ չկա, մի ասեք նման ստեր, էն էլ այն ամբիոնից, որը տարբեր բարձր բնութագրումներ է ստանում ձեզնից»:
Արամ Վարդևանյանը նաև հավելեց. «Անդրանիկ Քոչարյանն իր խոսքում ասում է՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ շրջան է եղել, որ վիճակը բարդ է եղել, որ նույնիսկ նահանջ ենք ունեցել, հետո հաղթել ենք: Ճիշտ է ասում պարոն Քոչարյանը, ուղղակի երևի քաղաքական հայացքներով կաշկանդվածությամբ պայմանավորված ամբողջ ճշմարտությունը չի ասում: Օրինակ՝ չի ասում Արցախում այդ ժամանակ ինչ էր կատարվում, չի ասում, որ Արցախում այդ ժամանակ ձևավորվել էր Պետական պաշտպանության կոմիտե: Անդրանիկ Քոչարյանն այս ամբիոնից չի ուզում ասել, որ Պետական պաշտպանության կոմիտե նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ով լինելով փաստացի Արցախի ղեկավար մասնակցում էր Շուշիի ազատագրման օպերացիային»:
Ամբողջական ելույթը՝ տեսանյութով: