|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Օրվա իշխանությունները ֆետիշացնում են կալանքը` դասական բռնապետությանը բնորոշ վարքագիծ է: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Ավետիք Չալաբյանի դեմ քրեական գործ եք հարուցում` հարուցեք, քննություն արեք, փորձեք հաղթահարել անմեղության կանխավարկածը, բայց ողջամտորեն ինչը պետք է ստիպեր իրավապահներին ամեն կերպ կալանավորել նախկինում երբեք չարատավորված, հայրենասեր մարդուն: Հենց նման դեպքերի համար օրվա իշխանությունները ստեղծեցին «կալանքի դատարաններ»: Հետաքրքիր հանգամանք նշեմ, կալանքը տրվել է առանց դրա որևէ անհրաժեշտ փաստական տվյալների: Որպեսզի հստակ արձանագրվի ցանկացածի մոտ, որ Հայաստանում արդարադատության մակարդակը աբսուրդի է հասել, դատարանների անկախությունը ոչնչացվել է` գրեթե նույն օրը Չալաբյանին կալանավորելիս, մերժվում է հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանին կալանավորելու միջնորդությունը: Այս ամենն իսկապես պրիմիտիվ մակարդակի քաղաքական հետապնդման ակնհայտ փաստեր են»,- գրել է Վարդևանյանը: