|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Հուլիսի 6-ին` ժամը 20։52-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Samand» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ռ․, ծնված 1966 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրով անցնող առվակը․ տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին: