|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
ՆԱՏՕ-ն կպահպանի իր ներկայությունը Սև ծովում և կամրապնդի համագործակցությունը տարածաշրջանի գործընկերների հետ․ ըստ «Ինտերֆաքս»-ի՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Թբիլիսի այցի ժամանակ:
Մեկնաբանելով հունիսի 23-ին Սև ծովում բրիտանական Defender ռազմանավի մասնակցությամբ Սև ծովում տեղի ունեցած միջադեպը՝ Ապատուրայը չորեքշաբթի վրացական Առաջին ալիքին հայտնել է, որ Մեծ Բրիտանիան Դաշինքին տեղեկատվություն է տրամադրել դեպքի մասին, և ՆԱՏՕ-ն կատարվածի մասին ամբողջական պատկերացում ունի: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է գիտակցի, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հետ չեն կանգնելու այս հարցում:
Ապատուրայը շեշտել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի իր ներկայությունը Սև ծովում՝ դաշնակիցներին ու գործընկերներին աջակցելու համար: