կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-09 13:38
Առանց Կատեգորիա

Էրդողանի կարեւորած շինությունը թափվել է Սեւ ծովը

Էրդողանի կարեւորած շինությունը թափվել է  Սեւ ծովը

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կառուցվող մեծածավալ սպորտային համալիրում ընթացող աշխատանքները, բառիս բուն իմաստով, լցվել են Սեւ ծովը։

 

 Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս նախաձեռնությանը մեծ կարեւորություն էր տվել, սակայն ծովին շատ մոտ այս սպորտային համալիրի կառուցումն  առաջացրել էր թուրք բնապահպանների եւ ընդդիմադիր պատգամավորների զայրույթը: Ի վերջո, երկար «պատերազմներից» ու քննարկումներից հետո մեկ տարի առաջ սկսվել էր կառույցի շինարարությունը:


Թուրքական Milliyet-ը գրում է, որ Սեւ ծովի ափին կառուցվող սպորտային համալիրը ծովի ալիքներից պաշտպանող 250 հազար տոննայանոց պատը չի դիմացել ուժեղ ալիքներին եւ փլվել է։ Ծովի ալիքներն անգամ սողոսկել են համալիրի 850 հազար քմ շինարարական տարածք՝ փլել եւ իրենց հետ տարել մոտ 100 հազար տոննա քար ու այլ շինանյութեր։

 

Շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերության տնօրենը նշել է, թե ամռանը դատարանի որոշմամբ շինարարությունը կանգնեցվել էր, ինչի հետեւանքով իրենք չէին հասցրել ուժեղացնել ծովի ալիքներից համալիրը պաշտպանող 2 հազար մետրանոց հսկա պատը։ Տնօրենը նաեւ հայտնել է, որ բնությունն իրենց մոտ 6 մլն լիրայի (3,5 մլն դոլար) վնաս է հասցրել։