|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքական զորքերը կմնան Սիրիայում, քանի դեռ «եղբայրական սիրիացի ժողովուրդը չգտնի ազատություն և խաղաղություն. հուլիսի 21-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Մեկնաբանելով Սիրիայում անցած խորհրդարանական ընտրությունները՝ Էրդողանը նրանց համար կիրառեց «այսպես կոչված» տերմինը և նշեց, որ այս դեպքում «ժողովրդավարության» խոսք չի կարող լինել:
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիա զորք է մտցրել 2016 թ.։ Թուրքիան արդեն բռնազավթել է Սիրիայի հյուսիս-արևմտյան որոշ շրջաններ՝ մասնավորապես Աֆրինը։ Թուրքիան իր ներկայությունը պատճառաբանում է, որ ապահովվում է երկրի հարավային սահմանների անվտանգությունը։