|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հատկացումների կոմիտեն քննարկելու է գալիք տարվա ֆինանսական հատկացումների և օժանդակության մասին փաստաթուղթը։ Այն առաջարկում է առնվազն 50 միլիոն դոլարի օժանդակություն Հայաստանի Հանրապետությանը և 2 միլիոն՝ Արցախին ականազերծման նպատակներով։ Այս մասին հայտնում են Ամերիկայի Հայկական Համագումարի մամուլի ծառայությունից:
Փաստաթուղթն արդեն արժանացել է համապատասխան ենթահանձնաժողովի հավանությանը։ Քննարվելիք օրինագիծն իր առկա վիճակում նաև արգելում է զենքի վաճառքը Թուրքայի նախագահի անվտանգության ծառայությանն, ինչպես նաև վերահաստատում է 907 բանաձևի կարևորությունը, որը սահմանափակում է ամերիկյան կառավարական օգնությունն Ադբեջանին։