Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 22-ի երեկոյան ձայների մեծամասնությամբ ընդունել է դաշնային կառավարության՝ մինչեւ դեկտեմբերի 11-ը ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը: Նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթուղթը պաշտպանել է 359 կոնգրեսական, դեմ է հանդես եկել 57-ը: Politico թերթի տվյալներով՝ քվեարկությանը նախորդել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի համաձայնությունը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ ֆերմերներին օգնություն եւ դպրոցականներին սնունդ տրամադրելու շուրջ: Այժմ օրինագիծը պետք է քվեարկության դրվի Սենատում: Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի վերին պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում այն ստորագրման կներկայացվի ԱՄՆ նախագահին:
Նախաձեռնությանը պետք է հավանություն տրվի մինչեւ սեպտեմբերի 30-ը, երբ երկրում ավարտվում է 2020 ֆինանսական տարին: ԱՄՆ բյուջեի չընդունման դեպքում հնարավոր է նոր «շաթդաուն»՝ կառավարության աշխատանքի դադարեցում: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 22-ին, ինչի հետեւանքով պետական ծառայողներն արձակուրդ գնացին ռեկորդային՝ 35 օրով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ հանրապետականներն այն ժամանակ ձգտում էին 2019 ֆինանսական տարվա պետբյուջեում ավելի քան 5,7 միլարդ դոլար ներառել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար։