Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանը անհանգստացած է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածությամբ և համարում է, որ կորոնավիրուսի համավարակից հետո քաղաքալամ բախումների նվազում տեղի չի ունենա. հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Րյաբկովը։
«Համավարակի պայմաններում որոշ գործընթացներ, որոնք առաջ դանդաղ էին տեղի ունենում, արագացել, աճել է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցությունը, ինչը անհանգստացնում է», - նշել է Րյաբկովը։
Ըստ նրա՝ Ռուսաստանը տեսնում է, որ ԱՄՆ-ն մեծացրել է Չինաստանի վրա ճնշումը, սակայն Չինաստանը երբեք «պարտքի տակ չի մնա» հռետորաբանության և պատասխանների ինտենսիցության և բնույթի առումով։
«Չեմ կարծում, որ երբ վարակը նահանջի, աշխարհում իրավիճակը կդառնա նորմալ կամ կտեսնենք ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունների լարվածության թուլացում», - նշել է փոխնախարարը։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հանձնարարել էր երկրի ՊՆ-ին և ԿՀՎ-ին պարզել, արդյոք Չինաստանն ու ԱՀԿ-ն թաքցնում են վարակի աղբյուրի մասին տեղեկությունները և եթե պարզվի, որ պատճառը Ուհան քաղաքի լաբորատորիան է, Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի։