կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-25 18:24
Քաղաքական

ԱԽ գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

ԱԽ գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման շրջանակներում ԱԽ գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետևյալ ներկայացուցիչների հետ՝ Անժելա Խաչատրյան՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, Բագրատ Եսայան՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն», Գոռ Հակոբյան՝ «Քաղաքացու որոշում» կուսակցություն, Սուրեն Սահակյան՝ «Քաղաքացու որոշում» կուսակցություն, Հայկ Գրիգորյան՝ «Ազգային առաջընթաց» կուսակցություն, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ԱԱՌ կառուցվածքի նախագիծը։ Հաջորդիվ տեղի են ունեցել բովանդակային քննարկում և աշխատանքային ձևաչափերի ու կազմակերպական հարցերի հստակեցում: