Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոյեմբերի 27-ին, ժամը 05.16-ին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.40-ին, մարվել՝ 05.46-ին:
Այրվել է «Մերսեդես» մակնիշի 81 MU 008 պ/հ ավտոմեքենայի (վարորդ Ա. Ա.) շարժիչի հատվածը և սրահում ցուցիչների վահանակը:
Նոյեմբերի 26-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի 1-ին շղթայում այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բեկնազարյան փողոցի թիվ 38 շենքի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.07-ին, մարվել՝ 16.12-ին:
Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 35 CM 356 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1983 թ.):
Ա. Հ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: