Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ Վաշինգտոնը ոչինչ չի ստացել Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումից, իսկ Մոսկվայի համար հանդիպումը լավ է անցել:
«Մենք ոչինչ չստացանք, բեմը տվեցինք Ռուսաստանին, ոչինչ չստացանք»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում:
Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն ի վիճակի չէ կանգնեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը, ինչը կարևոր էր անել:
Ըստ նախկին նախագահի՝ գագաթնաժողովում Ռուսաստանը հաղթել է: «Կարծում եմ՝ լավ օր էր Ռուսաստանի համար», - ասել է նա:
Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները կարող են «անհավատալի» լինել: «Նրանց պետք է տնտեսությունը, և մեզ պետք է այն, ինչ նրանք ունեն: Նրանք հանքային ռեսուրսների տեսանկյունից շատ արժեքավոր հող ունեն»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան նախկին ղեկավարը հայտարարություն է տարածել այն մասին, որ ինքը լավ է շփվել Վլադիմիր Պուտինի հետ: «Բայց ինձանից ոչ ոք ավելի կոշտ չէր Ռուսաստանի հետ»,- ասել է Թրամփը: