Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս արվեստագիտության թեկնածու, կինոգետ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դոցենտ Սիրանուշ Գալստյանը հրավիրվել էր Շվեյցարիա` տեղում հայ կինոյի պատմության մասին դասախոսությամբ հանդես գալու:
Yerkir.am-ի հետ զրույցում Գալստյանը նշեց, որ միջոցառման ընթացքում դասախոսությանը զուգահեռ ցուցադրվել են նաեւ ֆիլմեր:
«Ցուցադրվեց Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմը, որն ընտրել էինք Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի հետ համատեղ: Ֆիլմը մեծ հետաքրքրություն առաջացրեց, եւ չնայած արդեն կեսգիշերին մոտ էր, մարդիկ ցանկանում էին քննարկել այն, անգամ հարցրին, թե ինչպե՞ս կարող են ֆիլմի սկավառակը ձեռք բերել: Հանդիսատեսներից մեկն անգամ նշեց, որ վաղուց չէր դիտել նման մի ֆիլմ, որը չնայած ստեղծվել է բավական սուղ միջոցներով, սակայն կարողացավ ողջ ընթացքում լարված պահել հանդիսատեսին»,-ասաց Գալստյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ ցուցադրվել են նաեւ երկու վավերագրական կարճամետրաժ ֆիլմեր` Աշոտ Մկրտչյանի «Non-Stop» եւ «Ձմեռային մեղեդի» կինոնկարները:
«Ուշագրավ է այն, որ հանդիսատեսի մեջ կային նաեւ շվեյցարացիներ, որոնք նույնպես մինչեւ վերջ հետաքրքրությամբ լսեցին ինձ եւ նայեցին ֆիլմերը: Նրանց համար նաեւ իմ` «Հայացք մեր կինոյին. պատմությունը եւ ներկան» մենագրությունը եւ Արծվի Բախչինյանի «Հայերը համաշխարհային կինոյում» գրքերն էի տարել»,-ասաց Գալստյանը: