կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-21 22:46
Առանց Կատեգորիա

ՀՐԱՊԱՐԱԿ. Ժնեւի եկեղեցին փակվել է

ՀՐԱՊԱՐԱԿ. Ժնեւի եկեղեցին փակվել է

Երբ երկու մոլորված եհովականներ փորձում են առաքելական եկեղեցու շրջակայքում մոլորեցնել մեկին, Հայ եկեղեցու քահանաները վրա են հասնում, վեճի բռնվում, վռնդում նրանց, «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաալիքները նրանց ազգային դավաճան  են որակում, դեպքը դառնում է համազգային աղետ:

Բայց երբ նույն Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարի քայլերի պատճառով Սփյուռքում կազմաքանդվում եւ փակվում է առաքելական եկեղեցին, որեւէ քահանա ձայն-ծպտուն չի հանում, ոչ էլ հեռուստատեսություններն ու մտավորականներն են աղմուկ բարձրացնում:

Երեկ տեղեկացանք, որ, ի վերջո, Ժնեում տարիներ ի վեր գործող հայկական եկեղեցին փակվել է: Երեկ Շվեյցարիայում Հայ Առաքելական եկեղեցու խորհուրդը բողոք-հայտարարությամբ դիմել է հավատացյալներին` տեղեկացնելով, որ Էջմիածնի հետ ունեցած խնդիրների պատճառով ստիպված է առժամանակ փակել եկեղեցին: