Փոխարժեքներ
30 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Ինչքան նախընտրական արշավը մոտենում է իր կուլմինացիային, այնքան ավելի վճռական ենք դառնում, այնքան ավելի ենք հզորանում, այնքան ավելի պարզ է դառնում, որ հունիսի 21-ին Հայաստանում լրիվ նոր իրականություն է լինելու, և Հայաստանը վերջապես թոթափելու է այս խավարը և Հայաստանը վերադառնալու է դեպի զարգացում, որ այլևս որևէ մեկը, որևէ շուն ու շանգյալ չհամարձակվի Հայաստանին սպառնալ, չհամարձակվի Հայաստանին վերևից նայել՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը Մարալիկում՝ ընտրողների հետ «Հայաստան» դաշինքի հանդիպմանը։
«Մենք գիտենք թե՛ Հայաստանի խնդիրները, թե՛ Շիրակի մարզի խնդիրները, և թե՛ Անի խոշորացված համայնքի խնդիրները․ ջրի խնդրից սկսած՝ որ հարավում գյուղերը նույնիսկ դույլով ջուր են առնում Թալինից, վերջացրած մթերման խնդիրներով»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Մեր որևէ խոստում դատարկ հնչած կրակոց չէ, ասաց նա, մեր քաղաքական ուժերի և պրն նախագահի ամբողջ կյանքի ճանապարհը ցույց է տալիս, որ որևէ խոստում դատարկ տեղը չի եղել՝ ինչ խոստացել ենք, դա էլ արել ենք, ինչը որ չենք հասցրել՝ ամսի 21-ից հետո իր ավարտին կհասցնենք։
Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ աղետի գոտին կառուցվեց 1998-2008 թվականներին, կառուցվեց՝ բազային խնդիրը լուծվեց, հիմա զարգացման խնդրի առաջ ենք կանգնած։
«2021 թ-ի հունիսի 21-ից հետո սկսելու է «աղետի գոտի» արտահայտության մոռացության ժամանակշրջանը, այլևս «Շիրակի մարզ» ասելով՝ որևէ մեկի մտքով չպետք է անցնի «աղետի գոտի» հասկացությունը, պետք է Շիրակի մարզը դառնա ամենաարագ զարգացող մարզը և մարզը կգտնի իր նախկին գեղեցկությունը»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց՝ սա ասում ենք, քանի որ արել ենք, քանի որ ունենք ուժ, քանի որ ունենք թիմ, որն ունակ է լուծելու բոլոր խնդիրները։
«Ուղղակի վերջին մի քանի օրը պետք է համախմբվենք, ցույց տանք մեր ուժը և ցույց տանք, որ մեզ որևէ մուրճ չի վախեցնի։ Եվ պետք է ասենք՝ «էդ մուրճը կամաց պտտեցրու, որովհետև կընկնի ոտիդ»»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․