Փոխարժեքներ
31 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Ինչքան նախընտրական արշավը մոտենում է իր կուլմինացիային, այնքան ավելի վճռական ենք դառնում, այնքան ավելի ենք հզորանում, այնքան ավելի պարզ է դառնում, որ հունիսի 21-ին Հայաստանում լրիվ նոր իրականություն է լինելու, և Հայաստանը վերջապես թոթափելու է այս խավարը և վերադառնալու է դեպի զարգացում, որ այլևս որևէ մեկը, որևէ շուն ու շանգյալ չհամարձակվի Հայաստանին սպառնալ, չհամարձակվի Հայաստանին վերևից նայել․ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը Մարալիկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք գիտենք թե՛ Հայաստանի խնդիրները, թե՛ Շիրակի մարզի խնդիրները և թե՛ Անի խոշորացված համայնքի խնդիրները՝ ջրի խնդրից սկսած, որ հարավում գյուղերը նույնիսկ դույլով ջուր են առնում Թալինից, վերջացրած մթերման խնդիրներով»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
«Մեր որևէ խոստում դատարկ հնչած կրակոց չէ,- ասաց նա։- Մեր քաղաքական ուժերի և նախագահի ամբողջ կյանքի ճանապարհը ցույց է տալիս, որ որևէ խոստում դատարկ տեղը չի եղել՝ ինչ խոստացել ենք, դա էլ արել ենք, ինչը որ չենք հասցրել՝ ամսի 21-ից հետո իր ավարտին կհասցնենք»։
Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ աղետի գոտին կառուցվեց 1998-2008 թվականներին, կառուցվեց՝ բազային խնդիրը լուծվեց, հիմա զարգացման խնդրի առաջ ենք կանգնած։
«2021 թ․-ի հունիսի 21-ից հետո սկսվելու է «աղետի գոտի» արտահայտության մոռացության ժամանակաշրջանը, այլևս Շիրակի մարզ ասելով՝ որևէ մեկի մտքով չպետք է անցնի «աղետի գոտի» հասկացությունը, պետք է Շիրակի մարզը դառնա ամենաարագ զարգացող մարզը, և մարզը կգտնի իր նախկին գեղեցկությունը»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց՝ սա ասում ենք, քանի որ արել ենք, քանի որ ունենք ուժ, քանի որ ունենք թիմ, որն ունակ է լուծելու բոլոր խնդիրները։
«Ուղղակի վերջին մի քանի օրը պետք է համախմբվենք, ցույց տանք մեր ուժը և ցույց տանք, որ մեզ որևէ մուրճ չի վախեցնի։ Եվ պետք է ասենք՝ էդ մուրճը կամաց պտտեցրու, որովհետև կընկնի ոտիդ»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: