Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չափազանց կարևոր է, որ հետագայում ճիշտ սերնդափոխություն լինի։ Անկեղծ ասեմ, որ չեմ մտածել դրա մասին,- Մեծամորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։- Իմ աչքի առաջ կա այն մարդը, թե ով պետք է ինձ փոխարինի, բայց հիմա չեմ ուզում անուններ տալ։ Ժամանակ է պետք հասունացնելու համար»։
«Ինքս կուսակցական չեմ և անկեղծ ասեմ, որ ինձ չեմ տեսնում կուսակցական գործունեության մեջ։ Իմ նախագահության ժամանակ դա ինձ օգնում էր ավելի անաչառ լինել և, հատկապես, ուժային կառույցները, հարկային ու մաքսային մարմինները հեռու պահել կուսակցական ազդեցությունից։ Այդ առումով՝ պետական ապարատում միջավայրն էլ էր քիչ կուսակցականացված»,- նշեց Ռ․ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։