Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
1990-ականներից սկսած` ծնելիությունը Հայաստանում կրկնակի նվազել է: Սակայն վերջին մի քանի տարիներին նկատվում է նաև ծնելիության կայունություն. լրագրողներին հայտնեց առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Նա նշեց, որ, ի տարբերություն ԱՊՀ երկրների, ՀՀ-ն միակն է, որտեղ գրանցվել է բնակչության դրական աճ, այսինքն` ծնելիության թիվն ավելի մեծ է, քան մահացության:
Իսկ, ընդհանուր առմամբ, ըստ բանախոսի, ծնելիության նվազումը ոչ միայն Հայաստանի, այլև զարգացած աշխարհի խնդիրն է: Մարդկանց միայն ¼-ն է քիչ երեխա ունենում` սոցիալական դրդապատճառներից ելնելով: Մյուս մասը քիչ երեխաներ ունենալը բացատրում է նրանով, որ ցանկանում է կարիերա անել, երեխաների համար բարեկեցիկ պայմաններ ապահովել:
«Փոխվել է մարդկանց վերարտադրողական վարքագիծը»,- նշեց Գ. Ավագյանը եւ հավելեց, որ ներկայումս պտղաբերության գործակիցը Հայաստանում 1.7 է: Իսկ ներկայիս սերնդի շարունականությունն ապահովելու համար գործակիցը պետք է 2 և ավելի լինի:
Թերևս սա է պատճառը, որ պետությունն ավելի մեծ միանվագ նպաստներ է սահմանել երրորդ և չորրորդ երեխաների համար: Եվ հավանական է, որ, կախված պետության հնարավորություններից, այդ գումարների չափերն ավելի մեծանան: