Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17։15-ին, Արտաշատի շտապ օգնության կայանից ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ «հրազենային թափանցող վնասվածք կրծքավանդակի ձախ կեսում, 3-4-րդ միջկողային տարածությունում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդու՝ Մ.Մովսիսյանի դիակը։
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Մ.Մովսիսյանն իրենց տան ննջասենյակում, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով «ՏՕԶ» տիպի երկփողկանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է իր կրծքավանդակին, որի հետևանքով մահացել է։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին