|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
2021թ. հունիսի 12-ին՝ ժամը 15:30-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն»-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ բազմաթիվ կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի՝ 1969թ. ծնված բնակչուհի, ով հիվանդանոցում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մտել է Արտաշատ քաղաքի բնակչուհու տան խոհանոց և կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել նրան:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն քաղաքի բնակիչ է՝ 21 տարեկան: Վերջինս ձերբակալվել է՝ համաքաղաքացուն սպանելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: