կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-23 12:43
Աշխարհ

Էրդողանի կուսակցությունից հայտարարել են, որ Բայդենը Երևանի քուրդ է և ԱՄՆ է եկել Հայաստանից

Էրդողանի կուսակցությունից հայտարարել են, որ Բայդենը Երևանի քուրդ է և ԱՄՆ է եկել Հայաստանից

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Օրհամ Միրօղլուն ուշագրավ հայտարարություններ է արել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի ծագման վերաբերյալ. հայտնում է Cumhuriyet-ը։

«Իմ քուրդ ընկերներից մեկն է ասել, ինչքան էլ, որ դժվար լինի հավատալ, դժվար չէ հասկանալ դրա նպատակը։ Ոմանք ասում են, որ Բայդենի իրական անունը Ջըմոյե Բահաթթին Աղա է։ Երևանից ԱՄՆ գաղթած քրդական ընտանիքից է սերում և ծագումով Բիրուքի աշիրեթից է (աշիրեթ – քրդական ցեղախումբ՝ խմբ.)», - իր էջում գրել է Միրօղլուն։

Նշենք, որ ԱՄՆ-ում Դեմոկրատական կուսակցությունը բազմիցս է աչքի ընկել իր «քրդամետ» դիրքորոշումներով. Բայդենին քուրդ անվանելու նպատակն էլ դեմոկրատների «քրդասիրությունը» ցույց տալն է։

Բացի այդ` նման խոսակցությունները նաև թաքնված իմաստներ կարող են ունենալ, օրինակ` հավանաբար, արծարծվում է նաև թուրքական հայտնի այն թեզը, թե Երևան քաղաքը հայկական չէ, այնտեղ մշտապես ապրել են թյուրքական և քրդական ցեղեր։

Հիշեցնենք, որ հայտնի մարդկանց թուրք սարքելու միտումը վաղուց է գալիս. դեռևս տասնամյակներ առաջ Թուրքիայում հայտնի պատմաբան, պատմակեղծարար, Հայոց ցեղասպանությունը ժխտելու գործում մասնագիտացած Քադիր Մըսըրօղլուն հայտարարում էր, որ անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ Ուիլիամ Շեքսպիրը թուրք է, նրա իսկական անունը Շեյխ Փիր է։