Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Թվային Հայաստան, Հայաստան՝ ապրելու երկիր» տնտեսական ծրագրի շնորհանդեի ժամանակ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում «Հայաստան» դաշինքի անդամ Ալեքսանդր Խաչատուրյանը նախ՝ գնահատեց երկրի իրավիճակը, ապա ներկայացրեց, թե իրենք ինչ են առաջարկում երկիրն այդ իրավիճակից հանելու համար՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նա նշեց, որ ՀՀ-ն այսօր ունի տնտեսական-բյուջետային ճգնաժամ, երկրորդը կառավարման ճգնաժամն է՝ եթե բիզնեսդ վատ ես կառավարում, ուրեմն եկամուտ չես ունենա, և ամենաերկարը վստահության ճգնաժամն է։
Տնտեսականի մասին նա ասաց, որ մի քանի միֆ կա․ առաջինը՝ իբրև թե մեզ մոտ սուպեր տնտեսական ճգնաժամ կա, այնինչ այդպես չէ, ավելին՝ Ամուլսարի պրոբլեմներով հանդերձ՝ հանքարդյունաբերությունը աճում է։
Նա նշեց, որ մեզ մոտ ուրիշ խնդիր կա․ գործող իշխանություններն ասել էին՝ ամեն ինչ լավ է լինելու, ու մարդիկ սկսել էին սպառել՝ սպառողական վարկերի ծավալը աճել է լավ սպասումների ակնկալիքով։ Դրան զուգահեռ՝ տեսնում ենք, որ տակը բան չկա, որովհետև ներդրումների ծավալն առանձնապես չմեծացավ։
«Մեր կառավարությունը մեր երկիրը վերջին տարիներին պահել է այնպես, ինչպես, ասենք, մարդիկ վարկը վերցնում են, գնում՝ ինչ-որ բան եք առնում՝ հույսով, որ ամեն ինչ լավ է լինելու»,-պատկերավոր բացատրեց Ալեքսանդր Խաչատուրյանը։
Եկամտային մասի թերակատարում ունենք՝ բյուջեն չկարողացանք հավաքել՝ ասաց նա, մինչդեռ ընթացիկ ծախսերն էլ աճել են՝ սկսած դասական պարգևավճարներից։
«Իրենք մեղավոր չեն, որ covid է եղել, մեղավոր չեն, որ հակաճգնաժամային միոցառումներ են արել, ես նրանց մեղադրում եմ նրա մեջ, որ սկսեցին ծախսել, պարգևավճարներ բաժանել՝ առանց կառուցվածքային ռեֆորմների»,-ասաց նա։
Հաջորդ խնդիրը, ըստ Ալեքսանդր Խաչատուրյանի, այն է, որ պետական պարտքն էլ աճել է 2 միլիարդով՝ հիմա ընդհանրապես «պադուշկա» չունենք։
«Դեֆիցիտը աճել է․ 500 միլիարդ վերցրել է՝ չի ծախսել, հետո ասում է՝ սահմաններս չեմ կահավորել։ Պրոֆեսիոնալիզմի խնդիր կա և ավանտյուրիզմ»,-ասաց նա։
Ալեքսանդր խաչատուրյանն ընդգծեց, որ երկրում վստահության ճգնաժամ կա՝ սուտը դարձել է կատեգորիա, հիմա ինչ-որ բան որ ասես, ասելու են՝ հաստատ խաբում է։
«Ավանսով ստացած վստահության վատնում ունենք․ այս թիմը վստահության մեծագույն ավանս ուներ, որը վատնեցին։ Ունենք նաև պառակտվածություն ու պասիվություն»,-ասաց Ալեքսանդր Խաչատուրյանը։
Այս ամենը երկրում իրավիճակի գնահատումն էր։ «Թվային Հայաստան» հիմնադրամի առաջարկած տնտեսական զարգացման ծրագիրն առաջարկում է մի շարք լուծումներ։
«Այսօր լիքը բաներ սխալ են գնում, որովհետև մարդիկ պարապ են, նստում են՝ ֆեյսբուքում գրում, պետք է զբաղվածություն ստեղծես, մարդկանց աշխատատեղ տաս։ «Զբաղված աղքատի» մասին չէ խոսքը, որը 54 հազար դրամից ցածր փող է ստանում, այդպիսիք շատ են պետական հատվածում։ Արժանապատիվ աշխատավարձի մասին է խոսքը։ Մենք պետք է գույքագրենք»,-ասաց Ալեքսանդր Խաչատուրյանը։
Հաջորդ խնդիրը, որը լուծելու անհրաժեշտություն կա, դա այն է,որ Հայաստանը, հնարավոր է, պարենային ճգնաժամի առջև կանգնի, որովհետև հացահատիկն Արցախից էինք ներմուծում մեծ ծավալով, բայց այդ դաշտերի մեծ մասը հիմա արդեն մերը չէ։
Նույնը ջուրը, էլեկտրաէներգիան․ մենք Արցախից էլեկտրաէներգիա էինք ներմուծում, հիմա տալիս ենք։
Բանկերը 500-600 միլիոն դրամի վնաս են կրել, որովհետև Արցախում ինվեստիցիաներ ունեն։
Ալեքսանդր Խաչատուրյանը նշեց, որ հաջորդ բանը, որ անելու են՝ ենթակառուցվածքներն են։
Գործարար միջավայրի մասով, ասաց, բիզնես պրոցեսների վրա պետք է աշխատեն․ մեր դերը պիտի հասկանանք՝ բիզնեսի հետ մեր հարաբերությունները։
«Ներդրումների համար, ամենակարևոր բանը, պետք է դեսպաններիդ հետ խոսել․ եթե դու ներսում ներդրող ունես, դրսից բերել պետք չի։ Երբ ներսի բիզնեսմենը դրսի հյուրերին պատմում է իրական վիճակը, ավելի ազդեցիկ է․ շատ լավ մեխանիզմ է, որ բիզնեսմենն է քո գովքը անում, ոչ թե դու ես քո գովքը անում։ Մի բան կա կարևոր, որ եթե դու մի բան խոսք ես տվել՝ պիտի անես, ու պիտի շատ արագ անես։ Կանխատեսելիությունն ու հետևողականությունն է շատ կարևոր»,-ասաց Ալեքսանդր Խաչատուրյանը։
Նա ընդգծեց, որ կոնկրետ ոլորտներին ուղղահայաց աջակցության ծրագրերը շատ կարևոր են։
«Թվային օրակարգը․ 2021 թ-ի փետրվարին կառավարությունը ընդունել է թվային օրակարգ։ Այստեղ մարդ կա, որ 2018 թ-ին այդ թվային օրակարգը գրել է, տվել կառավարությանը, 2021 թ-ին նոր հիշել են։ Թվայնացումը այն չէ, որ պրոցես ունես ու թվայնացնում ես, այլ որոշ բաներ պետք է դեն գցես կամ փոխես։ Հիմար գործընթացները պետք չէ թվայնացնել, դրանք թվայնացնելու կարիքը չկա։ Եթե սաղ թվայնացնում ես՝ խառնվում է իրար»,-ասաց Ալեքսանդր Խաչատուրյանը։
Նա նշեց, որ թվայնացման աշխատանքի համար 6 ուղղություն են վերցրել․ e.gov-ի մասին են խոսել, հետո ենթակառուցվածքների, թվային նորարարությունների՝ բիզնեսի մրցունակությունը բարձրացնելու մասին, ադապտիվ աշխատուժի մասին, կիբեր միջավայրի և ինստիտուցիոնալ միջավայրի, որը պետք է արդյունավետ լինի։
Ալեքսանդր Խաչատուրյանի խոսքով՝ կարևոր են նաև թվային ծառայություններից օգտվելու խթանները։
Մանրամասն՝ տեսանյութում․