|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հունիսի 14- ին Radisson Blu հյուրանոցի Larder Park այգում կայացավ «365 օր. Ապագան սկսվում է հիմա» ծրագրի՝ «Թվային Հայաստան/Հայաստան՝ ապրելու երկիր» տնտեսական ծրագրի ներկայացումը և ծրագրին վերաբերող՝ իր բնույթով Հայաստանում առաջին հանրային քննարկումը։ Ծրագիրը ներկայացրեց Ալեքսանդր Խաչատուրյանը։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին մի շարք արդիական հարցեր, ինչպիսիք են՝ տնտեսական ճգնաժամը և դրա հնարավոր լուծումները, թվային Հայաստանի տեսլականն ու ներառական ծրագիրը, հարկային քաղաքականությունները, հնարավոր ներդրումային ծրագրերը և այլն։