Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկրի համար չափազանց կարեւոր պահ է։ Կարեւոր հանգրվանին ենք հասել, որից հետո որոշվում է՝ մենք երկիր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ։ Թե՞ երկրի փոխարեն ինչ-որ փոքր բան է լինելու, բայց էդ երկիրը դառնալու է բոլորի համար ապրելու ոչ պիտանի։ Մենք էլ ենք էս երկրից գնալու, դառնալու ցիգաննե՞ր, թե՞ վերագտնելու ենք մեր հզորությունը, էլի դառնալու ենք հզոր պետություն, որի առաջ բոլորը դողալու են․ Աշոցքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը։
Նա ասաց, որ տարածաշրջանում խաղացող, ոչ թե գլխիկոր լինելու համար պետք է ամսի 20-ին գնալ եւ ընտրել այն ուժին, որն իր կյանքով ու ողջ գործունեության ընթացքով ապացուցել է, որ ունակ է աշխատելու եւ խոստումները կատարելու։
«Համեմատեք էն խոստումներին, որոնք հակառակորդ, ազգադավ պանիկյորը տալիս է, ուղղակի հետ նայեք եւ տեսեք՝ ո՞ր խոստումն է կատարել։ Նոյեմբերին 15 կետանոց ճանապարհային քարտեզ հրապարակեց, ասաց՝ 6 ամիս հետո գալու եմ հաշվետվություն տամ։ 7 ամիսն է լրանում, լսե՞լ եք էդ հաշվետվությունը։ Ո՞ր խոստումն է կատարել։ Երջանկություն էր խոստանում, բայց երկրում շրջում ես, շատ երջանիկ մարդ ոնց որ չես տեսնում․ զոհեր, վիրավորներ ու կորցրած հայրենիք։ Լիբանանի ու Կիպրոսի չափ տարածք են տվել թուրքին։ Հիմա էլ ասում են՝ դուք գաք, ի՞նչ եք անելու։ Մարդիկ, փաստորեն, խոստովանում են, որ էնպես են ամեն ինչ հարամել, որ ոչ մի բան էլ շտկել չի լինի։ Որ դուք մնաք, իհարկե, չի լինի»,- Աշոցքում հայտարարեց Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա՝ կապիտուլյանտ իշխանությունից ազատվելու միակ տարբերակը նրանց հեռացնելն է։
«Դուք պետք է գնաք, որ կարող ուժերը գան եւ իրավիճակը շտկեն։ Ուժեր, որոնք ապացուցել են, որ կարողացել են, արել են։ Ես ուղղակի համեմատության համար ասեմ, որ Հայաստանում առաջին սուբսիդիան տրվել է Աշոցքի տարածաշրջանում՝ պարոն Քոչարյանի նախագահության ժամանակ։ Գյուղատնտեսությանը պետական մոտեցում, իրական պետական աջակցություն տրամադրվել է երկրորդ նախագահի ժամանակահատվածում։ Դրանից հետո մենք ինչ ենք լսում՝ գյուղացին պետք է գյուղատնտեսությամբ չզբաղվի։ Եթե ուզում եք լավ ապրեք, անգլերեն սովորեք, մոշ աճեցրեք։ Իսկ որտեղ մոշ չի աճում, որտեղ միակ ուղղությունը անասնապահությունն է, ոչ մի բան․ խելացի գոմեր, 10 միլիոն տվեք, հետո պետությունը մի մասը հետ կտա։ Ո՞ր գյուղացին 10 միլիոն ունի, որ գոմ սարքի, էդ իրենց չի հետաքրքրում, որովհետեւ էն մեծ գոմերի առաջ գնալ, նկարվել, լենտը կտրել, ժպտալն իրենց համար ավելի կարեւոր է։ Ու էդ ցուցամոլությունը ամբողջ երկիրն է տիրել։ Սրանց համար ամեն ինչ կապիկություն ու շոու է։ Բա որ գցես ոտքիդ, ջարդես, ո՞նց ես փախչելու ամսի 21-ին։ Թե՞ կասկածող կա, որ ինքն ամսի 21-ին փորձելու է փախչել։ Մեր համարը 24-ն է որովհետեւ մենք ասում ենք, որ գալու ենք, տարեկան 365 օր աշխատենք, տարին 12 ամիս, շաբաթը 7 օր, օրը 24 ժամ, որ կարողանանք երկիրը հանենք էն փոսից, որ էս ստահակները գցել են։ Դրա համար քվեարկեք համար 24-ի օգտին, որպեսզի կարողանանք կերտել ուժեղ Հայաստան»,- նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում