|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մայիսի 18-ին, ժամը 14:51-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ընկել է Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասի Նարեկացու փողոցի թիվ 13 հասցեում գտնվող Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի հետնամասում գտնվող փոսը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Փրկարարները փոսից դուրս են բերել Մ. Մ.-ի (ծնված 1938 թ․) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։