Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ես մեծ հույսեր եմ կապում ՀՀ և Արցախի նախագահների հանդիպումների հետ, քանի որ ես երբևէ չեմ հիշում, որ նույն սեղանի շուրջ հավաքվեն հանրապետության համար այդքան կարևոր նշանակություն ունեցող անձինք», - այս մասին այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
«Հայտնի է, որ ՀՀ և Արցախի նախագահները հարցերի լուծման իրենց անձնական մոտեցումն ունեն և դրանք հնարավորինս պետք է բերվեն մեկ ընդհանուր կաղապարի, հետո նոր հանդես գան իրենց գործունեության ծրագրով։ Կարծում եմ՝ սա այն ռեալ, իրական, ճշմարիտ հնարավորությունն է, որը ստեղծվել է և երկիրը կտանի փրկության ճանապարհով»,- նշեց նա։
Սերժ Սրապիոնյանի խոսքով՝ պետք է հակահարված տալ բոլոր այն ոտնձգություններին, որ այս հանդիպումները վարկաբեկելուն են ուղղված։ Ըստ նրա՝ տարբեր ԶԼՄ-ներով արդեն սկսել են «հին ու նոր» խառնել իրար։
«Ես ունեմ իմ համակրանքների և հակակրանքների աշխարհը։ Ես բոլոր այդ հինգ նախագահներից ոմանց համակրում եմ, ոմանց՝ ոչ, բայց ես գտնում եմ՝ այս նախագահները պատասխանատվության իրենց բաժինն ունեն, երբ դրված է երկրի և ժողովրդի լինել կամ չլինելու հարցը։ Նրանք պարտավոր են քաղաքական գործչից վերածվելու հայրենանվեր գործչի՝ ձեռք-ձեռքի տված երկիրն այս փոսից հանելու համար։ Հիմա հավաքվել են մեր խելոքները, խելացիները, կարծում եմ, որ քարը փոսից կհանվի»,- ընդգծեց գրականագետը։